Рубрика: Ճամբար

Արատեսում

Այս ձմռանը ինչպես միշտ այցելեցի Արատես: Արատեսում ձմեռը իհարկե հեքիաթային էր և զարմացնող: Այդ երեք օրերն այնպես անցան, որ նույնիսկ չնկատեցի։ Ամեն ինչ հրաշալի էր, հատկապես ձմեռը և ձմեռային բազմազան խաղերն ու զվարճանքները, սակայն ամենամեծ ձեռքբերումս համարում եմ նոր ծանոթությունները, զգացմունքներն ու զգացողությունները։ Շատ հետաքրքիր ու հաճելի խումբ էր ձևավորվել՝ այնպես, որ մի վայրկյան անգամ չեմ ձանձրացել։ Արատեսը կանգ չի առնում… նորից ու նորից մեզ զարմացնում է իր բնությամբ ու փոխանցած լիցքերով: Չեմ համբերում, թե երբ նորից կայցելեմ։

Рубрика: Ճամբար, Պատումներ

Իմ հունվարյան ճամբարի ամփոփումը

Ահա և վերջ ավարտվեց մեկ ամսյա հունվարյան ճամբարը։ Այս մեկ ամսվա ընթացքում մենք ստացանք մեզ շատ անրաժեշտ գիտելիքներ։ Այցելեցինք Վազգեն Սարգսյանի ինստիտուտ, այնտեղ մենք կրակեցինք։ Մենք նաև գնացինք գեղասահքի մարզադպրոց այտնեղ մենք կանկի քշեցինք։ Մենք մեր դպրոցի խոհանոցում պատրաստեցինք պարսկական տարբեր ուտեստներ,ազատ ժամանակ խաղացինք տարբեր խաղեր և մեր օրը անցկացրեցինք շատ հետաքրքիր։