Рубрика: էկոլոգիա 10

Իմ շրջակա միջավայրը

Իմ միջավայրը, դա առաջին հերթին իմ սենյակն է։ Երբ դպրոցից տուն եմ վերադառնում ու վերջացնում եմ մյուս գործերը, միանգամից գնում եմ իմ սենյակ դաս անելու ու հանգստանալու համար։ Այդ ժամանակ ես այնտեղից շատ քիչ եմ դուրս գալիս ու կարելի է ասել, որ << ապրում >> եմ այնտեղ։ Իմ միջավայրը, նաև իմ դպրոցն է։ Դպրոցում ես մոտավորապես անցկացնում եմ այնքան ժամանակ, որքան անցկացնում եմ իմ սենյակում, բայց մի քիչ քիչ։ Դպրոցում ժամանակը անցնում է հետաքրքիր։ Իմանում եմ շատ օգտակար ու ոմանքից, ինչու ոչ և անիմաստ բաներ։ Ինձ դուր է գալիս իմ դպրոցի միջավայրը, հատկապես ավագ դպրոցում համեմատաբար հանգիստ է՝ մուտք ու ելքն էլ ազատ։ Մարդիկ շարունակ սպառողի դերում են և չեն մտածում, որ ամենինչ սահմանափակ է: Բնությանը մեր կողմից պատճառված վնասները պետք է փոխհատուցել` կազմակերպել ծառատունկեր, խնայողաբար վերաբերվել ամենինչին: