Рубрика: Без рубрики

Հայաստանը 4-րդ դարում

Տիրանի Գահակալությունը

Տիրան արքան կառավարել է ՝ Ք․հ․ 338-350 թթ։ Նրա կառավարման տարիներին երկիրը ճգնաժամի մեջ էր, նա չէր ուզում Հայաստանը ներքաշել գռոմեա-պարսկական պատերազմի մեջ, չհաշված երկրում տիրող խնդիրներին, քանի որ խնդիրներ ուներ այդժամյա կաթողիկոսի՝ Հուսիկ, և որոշ նախարարների հետ։ Նրա երկու որդիներին պատանդ էին պահում հռոում՝ Գնելին ու Տիրիթին։ Օգտվելով հայոց թագավորի ստեղծված բարդ իրավիճակից ՝ Ատրպատականի մարզպանը դավադրաբար , խաբեությամբ պատանդ է տանում հայոց թագավորին պարսից արքա՝ Շապուհի մոտ, քանզի Շապուհ արքան չէր ուզում , որ Մեծ Հայքը գործակքցի հռոմի հետ։ Ձերբակալությունից ազատելուց առաջ Տիրան թագավորին Մեծ Հայքի թագավորն է դառնում Արշակ երկրորդը։

Արշակ երկրորդի քաղաքականությունը

Հայկական զորքերի հաղթանակները

Պայքար Պարսից զավթողական քաղաքականության դեմ

Պապ թագավոր

Рубрика: Без рубрики
  1. Մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։ Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ։ Մինչդեռ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։
  2. Հանրապետության տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակության տեսակետից առաջին տեղը պատկանում է պղնձին։ Երկրաբանական տվյալների համաձայն այն առաջինն է նաև իր տարածվածությամբ։ Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 %-ը կենտրոնացված են Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում։ Արդյունաբերական նշանակություն ունեցող պղնձի պաշարներով հաջորդ տեղը պատկանում է Հայաստանի հյուսիսային հատվածին։ Այստեղ հատկապես նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը։ Վերջերս պղնձամոլիբդենային խոշոր հանքավայր է հայտնաբերվել Թեղուտ գյուղի մոտ։ Այս հանքավայրում պղնձի և մոլիբդենի պաշարները գնահատվում են 500 մլն տ։ Հանքավայրերում պղնձի պարունկությունը կազմում է 1.5-5 %, իսկ Կապանի հանքավայրի որոշ հատվածներում այն հասնում է 10-14 %-ի։

Հանրապետությունում արդյունաբերական նշանակություն ուեն բազմամետաղային` կապարա-ցինկային հանքավայրերը։ Վերջիններս գտնվում են Սյունիքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերի տարածքներում։ Երկրաբանների գնահատմամբ հանրապետությունում հայտնաբերված բազմամետաղային մի քանի տասնյակ հանքավայրերից արդյունաբերական նշանակություն ունեն Ախթալայի, Կապանի, Ղազմայի (Վայոց ձորի մարզ) հանքավայրերը։ Այս հանքավայրերից գործնական նշանակություն ունի Ախթալայի բազմամետաղային հանքավայրը, որտեղ կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա։

Ալյումնի արտադրության համար խոշոր հունքային բազա է հանդիսանում հանրապետությունում առկա նեֆելինային սիենիտների պաշարները։ Այս առումով, մեծ հետաքրքրություն են ներկայացնում Թեժ լեռան մոտ առկա նեֆելինային սիենիտների խոշոր պաշարները, որոնց հումքի բազայի վրա մշակվել է ալյումինի արտադրության տեխնոլոգիա։ Նեֆելինային սիենիտների պաշարներ կան նաև Շվանիձոր գյուղի մոտ (Սյունիքի մարզ)։

Հայտնաբերված երկաթի հանքավայրերը իրենց պաշարներով, հանքային կազմով, շահագործման և տրանսպորտա-աշխարհագրական պայմաններով համարժեք չեն։ Արդյունաբերական առավել մեծ արժեք են ներկայացնում Հրազդանի, Կապուտանի և Սվարանցի երկաթի հանքավայրերը։

Կապուտանի հանքավայրը գտնվում է Կոտայքի մարզի Կապուտան գյուղի մոտ, Երևանից մոտ 25 կմ հեռավորության վրա։ Այստեղ երկաթի միջին պարունակությունը 28-30 % է կազմում։ Այս հանքավայրի հաստատված արդյունաբերական պաշարները կազմում են շուրջ 244 մլն տ, իսկ հեռանկարային պաշարները` 400 մլն տ։ Հրազդանի հանքավայրը գտնվում է անմիջապես Հրազդան քաղաքի մոտ, մետաղի միջին պարունակությունը 32 % է, արդյունաբերական պաշարները կազմում են 50 մլն տ, հեռանկարային պաշարները` 150 մլն տ։ Այս երկու հանքավայրերն էլ ունեն արդյունահանման համար նպաստավոր լեռնաերկրաբանական և տրանսպորտային պայմաններ։ Համեմատաբար խոշոր են Սվարանցի հանքավայրի պաշարները։ Այն գտնվում է Սյունիքի մարզում։ Այս հանքավայրում երկաթի պարունակությունը կազմում է 21 %, իսկ կանխատեսված պաշարները գնահատվում են շուրջ 1 մլրդ տ։ Հանքավայրի շահագործման տրանսպորտային, բնակլիմայական պայմանները այնքան էլ բարենպաստ չեն։ Կապուտանի ու Սվարանցի հանքավայրերի երկաթի հանքաքարը բարձր որակի է և կարող է օգտագործվել բարձրորակ պողպատի արտադրության համար։ Հանրապետության տարածքում երկաթի հանքաքարի պաշարներ հայտնաբերված են նաև Սյունիքի մարզի հարավային մասում, Բազումի լեռնալանջերին, Նոյեմբերյանի մոտ և այլ վայրերում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են երկաթի հանքաքարի կանխատեսված պաշարները կազմում են 3.8 մլրդ տ։

Ազնիվ մետաղներից Հայաստանում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարները։ Հանրապետության տարածքի ընդերքում ոսկին ի հայտ է գալիս տարբեև ձևերով։ Այն առկա է գունավոր մետաղների կոմպլեքսային հանքավայրերում, բազմամետաղների, պղնձի, մոլիբդենի հետ։ Սակայն նրա հիմնական պաշարները գտնվում են զուտ ոսկու հանքավայրերում։ Այդպիսի հանքավայրերի թիվը այստեղ անցնում է մեկ տասնյակից, որոնք հիմնականում գտնվում են Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում։ Ոսկու հանքավայրերից այժմ գործնական մեծ նշանակություն ունեն Սոթքի (Գեղարքունիքի մարզ) և Մեղրաձորի (Կոտայքի մարզ) հանքավայրերը, որտեղ կատարվում է արդյունահանման աշխատանքներ։ Վերջերս շահագործման են հանձնվել նաև Լիճքվազ-թեյի և Տերտերասարի ոսկու հանքավայրերը։ Ընդ որում, պարզված է, որ Լիճքվազ-Թեյի հանքավայրում կա մաքուր ոսկու 17 տ, իսկ Տերտերասարի հանքավայրում` 3 տ պաշար։ Կառուցման մեջ է գտնվում Ամուլսարի հանքավայրը որը ունի մոտ 74 տոննա ոսկի և 294 տոննա արծաթ։

Տուֆերը ծակոտկեն թեթև քարատեսակներ են, որոնք առաջացել են հրաբխային ժայթքումների արգասիքներից։ Հանրապետությունում տուֆերի հանքավայրերի գերակշիռ մասը գտնվում է անմիջապես երկաթուղուն մոտ կամ նրանից 20 կմ հեռավորության վրա։ Այս հանգամանքը բարձրացնում է տուֆաքարի օգտագործման տնտեսական նշանակությունը։ Այստեղ հայտնաբերված են տուֆաքարի ավելի քան 110 հանքավայրեր, որոնց երկրաբանական պաշարները գնահատվում են 2.5 միլիարդ խորանարդ մետր։

Ըստ որոշակի հատկանիշների Հայաստանում տուֆերը բաժանվում են հինգ հիմնական տիպերի` Արթիկի, երևանյան, անիական, Բյուրականի և ֆելզիտային։

Արթիկի տիպի տուֆերը, որոնցով հայտնի են ԱրթիկիՏուֆաշենիԶառինջ-ՁիթևանքիԿաթնաղբյուրիՄարալիկի, Մաստարա-Սառնաղբյուրի հանքավայրերը, լինում են տարբեր գույների` վարդագույն, կարմրավուն, մանուշակագույն, սև, մոխրագույն։

Անիական տիպի տուֆեր կան ԱնիպեմզայիՀայկաձորի և Խարկովի հանքավայրերում։ Դրանք լինում են դեղին, բաց կարմրավուն, մուգ կարմիր, մուգ վարդագույն և նարնջագույն։

Երևանյան տիպի տուֆերը, որոնցից կան Անիի, Ալագյազի, Ապարանի, Երնջատափի, Վահրամաբերդի, Ջաջուռի, Մայիսյանի, Մարմարաշենի, Հայկավանի, Կապսի, Խաչքարի, Արաքսի, Լուկաշենի, Մրգաշատի, Հոկտեմբերյանի, Կարմրաշենի, Կաթնաղբյուրի, ՄաստարայիԹալինիԱրագյուղիԵղվարդի, Օհանավանի, Լեռնապարի, Արամուսի, Առինջի, ԳառնիիԳեղարդիՋրվեժիՁորաղբյուրի, Արգավանդի, Բաղրամյանի և այլ հանքավայրերում, ունեն կարմիր, վառ կարմիր, մոխրագույն, սև, գորշ, մուգ գորշ, վարդագույն, գորշ մանուշակագույն գույներ զանազան երանգներով։

Բյուրականի տիպի տուֆերով հայտնի են Ագարակի, ԱշտարակիԲյուրականի, Կոշ-Ուջանի, Թալիշ-Շամիրամի, Փարպիի, Օշականի, Աղավնատան հանքավայրերը, որոնք ունեն սև բծերով կարմիր, վարդագույն, սև բծերով, գորշ սև և այլ գույներ։

Ֆելզիտային տիպի տուֆերով հայտնի են ՄեծավանիԴեբեդիՆորադուզիԾովագյուղիՄարտիրոսիԳետափի, Այգեձորի, Կարմիրաղբյուրի հանքավայրերը։ Ֆելզիտային տուֆերն ունեն կարմրավուն, վարդագույն կարմիր, կապտավուն, սպիտակ, բաց երկնագույն, կաթնագույն և այլ գույներ։

Հայաստանում գործնականում շատ խոշոր դեր են խաղում բազալտներն ու դրա խմբին պատկանող մյուս ապարները (անդեզիտները և անդեզիտաբազալտները)։ Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջացել են արտավիժած բազմատեսակ ապարներ` բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ։ Հայաստանում հրաբխային բոլոր տեսակի ապարներից ամենից լայն տարածում ունեն բազալտներն ու դրանց տարատեսակները։ Նրանց պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում։ Հայաստանի տարածքում հայտնաբերված բազալտի երկրաբանական պաշարները գնահատվում են 125 մլրդ մ³:

Հանրապետության բնական քարանյութերի շարքում առանձնահատուկ կարևոր տեղ ունեն մարմարները։ ՀՀ տարածքում հայտնաբերված են մարմարի ու մարմարեցված կրաքարի 28 հանքավայր։ Ուսումնասիրված հանքավայրերի պաշարները կազմում են ավելի քան 21 մլն մ³, որից արդյունաբերական կարգի` 17 մլն մ³: Հայտնի են Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի մարզերը։ Այժմ եղած մարմարի հանքավայրերից շահագործվում են Արարատի, Իջևանի ու Ենոքավանի, Աղվերանի հանքավայրերը։

Յուրահատուկ է Խոր Վիրապի հանքավայրի մարմարը, այն ունի սև գույն` սպիտակ, դեղին երանգներով։ Մեծ նշանակություն է ունեցել Մարմարաշենի օնիքսանման մարմարիհանքավայրը։ Այն ուի սպիտակավուն, ոսկյա դեղին, կանաչավուն և այլ տարբեր երանգներ։ Այժմ գործնական նշանակություն ունի Արտավազդի օնիքսանման մարմարի հանքավայրը, որի արդյունաբերական պաշարները կազմում են 500 հազար մ³: ներկայումս արդյունաբերական խոշոր նշանակություն ունի Իջևանի մարմարի հանքավայրը։ Այս և մյուս հանքավայրերից արդյունահանված մարմարը մշակվում է Նուռնուսի քարամշակման և Երևանի «Հայմարմար» գործարաններում։

Հայաստանը հարուստ է նաև գրանիտի պաշարներով։ Դրանց առավել խոշոր պաշարները գտնվում են Տավուշի, Սյունիքի և Կոտայքի մարզերում։ Հանրապետության տարածքում հայտնաբերված գրանիտի խմբի ապարների հանքավայրերի թիվը հասնում է 50-ի։ Գրանիտի հետախուզված պաշարները կազմում են ավելի քան 30 մլն մ³:

Պեմզան հրաբխային ժայթքման արդյուն է։ Բնական վիճակում այն լինում է մանր ավազի և ավելի խոշոր կտորների ձևով։ Հանրապետության տարածքում կա պեմզային 70 հանքավայր, որոնցից առավել խոշորները գտնվում են Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Գործնական նշանակության տեսակետից առավել կարևոր են ԱՆԻԻ և Պեմզաշենի հանքավայրերը։ Այս հանքավայրերի պեմզան առավել թեթև ու ծակոտկեն է և պատկանում է «Անիի տիպին»։

Գործնական նշանակության տեսակետից մեծ հետաքրքրություն են ներկայացնում այստեղ գտնվող քարաղի խոշոր պաշարները։ Առավել հայտնին Երևանի ու նրա շրջակայքում գտնվող բարձրորակ կերակրի աղի պաշարներն են։ Այդպիսի հումքի խոշոր պաշարներ կան նաև Արարատյան դաշտի արևմտյան հատվածում` Հոկտեմբերյանի շրջակայքում։ Հանրապետությունում հայտնաբերված քարաղի կանխատեսված պաշարները գնահատվում են 300-320 մլրդ տոննա։

  • Մետաղային հանքատեսակներից․
    • Պղինձ
    • մոլիբդեն
    • կապար
    • ցինկ
    • երկաթ
  • Ոչ մետաղական հաքատեսակներից․
    • տուֆ
    • բազալտ
    • գրանիտ
    • օբսիդիան
    • պեռլիտ
    • կրաքար
    • կերակրի աղի պաշարներ
  • Նշել նաև հանքային ջրերի աղբյուրները․
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.jpeg
DocumentView
Рубрика: Без рубрики

Հնչյունափոխություն

Առաջադրանք 65

Բուրդ-բրդյա

զուսպ-զսպել

ումպ-ըմպել

խուռն-խռնվել

հուր-հրեղեն

անութ-անթացուպ

շուրջ-շրջագայություն

լեզու-լեզվաբան

շուն-շնաձուկ

նուշ-նշենի

կկու-կկվաբույն

ճիճու-ճիճվաթափ

ժուղովուրդ-ժողովրդյա

սերունդ-սերնդափոխություն

պտուղ-պտղենի

առևտուր-առևտրական

Առաջ

Рубрика: Без рубрики

<>

1․հարց

Արդարցնել տղաների արարքը։

Նրանք դեռ երեխաներ էին և չէին հասկանում աըդ ամենի լռջությունը։

2․հարց

Մեղադրիր տղաներին։

Նրանք ամեն պարագայում չպետք է գնաին այդ քայլին։

3․հարց

Մեկնաբանի՛ր Ջոն Բայրոյի արարքը։

Рубрика: Без рубрики

Վիլյամ Սարոյան «Ծիրանի ծառ»

Հայ մարդը միշտ իր գնահատականն է տալիս որևէ տեղի ջրի որակին:

Յուրաքանչյուր հայկական սեղանի վրա միշտ մի սափոր ջուր կա դրված։ Հայերի Ֆռեզնոյում հաստատվելու հիմնական պատճառներից, որ տեղի ջուրն ամենից լավն էր և նման էր հայկական ջրին։

Рубрика: Без рубрики, Մուտք ճամբար

Մուտք ճամբար 3 օր

Այսօր մեր ճամբարի երրորդ օրն էր։ Օրը սկսվեց պարի դասընթացով ընկեր Հայարփիի հետ։ Մենք միասին պարեցինք գովնդ, կարնո քոչարի։ Դրանից հետո գնացինք սեղանի թենիս խաղալու։ Այնտեղ շատ լավ ժամանակ անցկացնելուց հետո մենք ունեցանք կարճատև 20 րոպեանոց ընդմիջում։ Ընդմիջումից հետո գնացինք բրուտանոց։ Այնտեղ պատրաստեցինք կավե ամաներ։ Հետո մենք օգնեցինք այգեպանին, հավաքեցինք տարածքի տերևները։ Հետո վերադարցանք Մայր դպրոց՝ ամփոփելու մեր օրը։

Рубрика: Без рубрики, Մուտք ճամբար

Մուտք ճամբարի 2-րդ օր

Այսօր մուտք ճամբարի 2-րդ փուլի 2-րդ օրն էր։ Օրը սկսվեց ավագ դպրոցի աշակերտ Հովհաննեսի հետ բլոգավարության դասընթացով։ Նա մեզ օգնեց մեր բլոգներում տեղադրել մեր առաջին պատումները։ Դրանից հետո մենք ունեցանք երկարատև զրույց Աշոտ Տիգրանյանի հետ։ Դրանից անմիջապես հետո մենք ուղևորվեցինք խաղողի և գինու դպրոց։ Այնտեղ մենք տեսանք հնեցված գինիներ, կոնյակներ։ Դրանից հետո մենք ունեցանք կարճատև 20 րոպեանոց ընդմիջում։ Հետո հանդիպեցինք վրացերենի ուսուսցչուհի ընկեր Ռինայի և պարսկերենի ուսուսցչուհի ընկեր Դիանայի հետ։ Հետո ամփոփեցինք մեր հագեցած օրը։

Рубрика: Без рубрики, Մուտք ճամբար

Արատեսում

Օգոստոսի 13-ին սկսվեց մուտք ճամբարի առաջին փուլը, մենք ուղևորվեցինք Արատես 5 օրյա հանգստի։ Ես այնտեղ ծանոթացա բազմաթիվ մարդկանց հետ։ Օրերը անցնում էին շատ լավ։ Ինձ այնտեղ ամենից շատ դուր էր եկել խարույգի արարողությունը։ Մենք այնտեղ արթնանում էինք առավոտյան ժամը 8-ին, դրանից հետո նախաճաշում էինք, և զբաղվում ճամբարի մաքրությամբ։ Մենք այնտեղ բարձրացանք սմբաթաբերդը և անցանք գրեթե ամբողջ գետը։ Այնտեղ անցկացրած օրերը անցնում էին շատ ուրախ և հաճելի։

Рубрика: Без рубрики, Մուտք ճամբար

Մուտք ճամբարի առաջին օր

Այսօր «Մուտք» ճամբարի 2 փուլի առաջին օրն էր։ Մենք ծանոթացանք դպրոցին, սահմանված կարգ ու կանոնին։ Ծանոթացանք ընկեր Դիանայի և Ավագ դպրոցի սովորող Հովհաննեսի հետ։ Նրանց հետ կատարեցինք շրջայց Մայր դպրոցում։ Եղանք ձայնագրման ստուդիայում, սուսերամարտի և բասկետբոլի դահլիճներում։ Օրը սկսվեց Հովհաննեսի հետ բլոգավարության դասընթացով։ Նա մեզ օգնեց բացել մեր սեփական բլոգները, այժմ մենք ունենք մեր սեփական բլոգները։ Օրը շատ հագեցած էր։ Բլոգավարությունից հետո ընկեր Ջուլին մեզ ներկայացրեց 9-րդ դասարանի ծրագիրը և կրթահամալիրի ընձեռած հնարավորությունները։

Այսօր «Մուտք» ճամբարի 2 փուլի առաջին օրն էր։ Մենք ծանոթացանք դպրոցին, սահմանված կարգ ու կանոնին։ Ծանոթացանք ընկեր Դիանայի և Ավագ դպրոցի սովորող Հովհաննեսի հետ։ Նրանց հետ կատարեցինք շրջայց Մայր դպրոցում։ Եղանք ձայնագրման ստուդիայում, սուսերամարտի և բասկետբոլի դահլիճներում։ Օրը սկսվեց Հովհաննեսի հետ բլոգավարության դասընթացով։ Նա մեզ օգնեց բացել մեր սեփական բլոգները, այժմ մենք ունենք մեր սեփական բլոգները։ Օրը շատ հագեցած էր։ Բլոգավարությունից հետո ընկեր Ջուլին մեզ ներկայացրեց 9-րդ դասարանի ծրագիրը և կրթահամալիրի ընձեռած հնարավորությունները։

Տարածաշրջանի մի շարք կարևոր խնդիրների քննարկումից հետո շարժվեցինք դեպի ագարակ։ Այնտեղ տեսանք ձիերի և ավանակների։ Մենք նույնիսկ ձի քշեցինք։ Հետո վերադարցանք մայր դպրոց ամփոփելու մեր հագեցած օրը։