Рубрика: Գրականություն

Ստեղծագործությունը, կամ հեքիաթը շատ հետաքրքիր ու խորիմաստ միտք ու նկարագրություն ուներ: Հեքիաթը ներկայացնում էր մի կախարդ, ով սիրում էր զննել մարդկանց հոգսերը: Կախարդը մի օր խոշորացույցի տակ դրեց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ, որի մեջ տեսավ հազարավոր տարբեր գազանիկներ, ովքեր բոլորը թշնամանք էին ցույց տալիս միմյանց հանդեպ, ցանկանում էին հավասարացնել բոլորին և այդ ամենը կատաղած ու ագրեսիվ: Հեքիաթում նկարագրված քաղաքի մարդիկ շատ մեծ նմանություն ունեին իրական կյանքի մարդկանց ու ժողովրդի հետ: Այդ նմանությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ մի անանուն կախարդ չիմանալով, որ այդ ամենը կատարվում է ճահճի կաթիլի մեջ, այն տեսավ որպես Կոպենհագեն քաղաք: Իրական կյանքում, ցանկցած երկրում ու քաղաքում ևս այդպես է: Մարդիկ նույնսիկ առանց ոչ մի պատահարի ջղայն ու անարդար են իրար հանդեպ: Դա լինում է և՛ մեծաքանակ հավաքներում, և՛ առորյայում մի քանի հոգու միջև: Ոչ մեկ չի կարողանում դրան վերջ տալ, այդ երևույթը միշտ լինում է, և միշտ ականատես ենք լինում դրան, երբեմն մենք ինքներս ենք այդ միջավայրը ստեղծում առանց նկատելու:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:

Բայց ամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անում իրար:  Ով  ցածում  էր  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր  ցած  էր  ընկնում:

• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

Ա՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացող մարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  

 • Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցանկանում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

բ) Ստեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը:  Պատասխանը հիմնավորե՛ք։

Կարծում եմ, որ կախարդը խորհրդանշում է այն մարդկանց, ովքեր եզրակացություններ են անում, չնայած, որ ճիշտ չեն։

գ)Գրեՙք հեքիաթի ցաղափարը:

Վերջերս մարդիկ լցվել են չարությամբ, նախանձով։ Չեն հանդուրժում մեկը մյուսին։ Կարծես հաճույք են ստանում նման չարություններ անելիս։ Կարծում եմ հիմնական գաղափարը մարդկանց և նրանց չարության մասին է, որը վերջում «խորտակում» է մարդկանց։

դ) Համաձա՞յն եք արտահատված գաղափարի հետ: Պատասխանը հիմնավորեՙք:

Մենք պետք է գիտակցենք, որ չարություն կամ վատ բաներ անելով, որևէ մեկին նախանձելով ոչնչի չենք հասնի։ Ավելին դրանով վնասում ենք ինքներս մեզ, քանի որ ոչինչ այս կյանքում առանց պատասխանի չի լինում։

Рубрика: Գրականություն

Համո Սահյան

Կենսագրություն

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Рубрика: Գրականություն
  • Այս բանաստեղծությունը վանկակա՞ն, թե՞ սպիտակ բանաստեղծություն է:  (Օգտվիր գրականագիտական բառարանից): Պատասխանդ հիմնավորիր:
  • Սպիտակ բանաստեղծություն։
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ավելի վատ նրանց համար

ովքեր շուն չեն սիրում

ոչ էլ ցեխ

Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
  • Նա այս բանաստեղծությամբ ցանկանում էր ասել որ շան տեղը կարող է լինել մարդ, դու մարդուն կարող ես փոխել քո քայլերով դեպի լավը։
Рубрика: Գրականություն
  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

Ես համամիտ եմ այն մտքի հետ, որ  ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել։Այսինքն եթե կուժը կոտրվելու պատճառով նյութական վնաս հասցրեց տիրոջը, բայց տերը ներողամիտ էր։Քանզի, որ տերը աչք փակեց թերության վրա և թերությունը վերածեց առավելության նա գեղեցկացրեց այն ճանապարհը որով նա վաստակում էր իր ապրուստը և այդ թերությունով գեղեցկացրեց այն ինչը միշտ, անուրախ էր և ձանձրալի։

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում:

Որպեսզի հասկանանք, որ ամեն մարդ, իր, կամ կենդանի, ունի իր թերությունը և առավելությունըո, որ աշխարհում անթերի մարդ չկա և պետք է ներողամիտ լինել և հնարավորության դեպքում թերությունը վերածել առավելություն։

Рубрика: Գրականություն

Տերմիններ

1․ Գրականագիտական բառարանից դուրս գրել 5 տերմին, սովորել։

Աբրևիատուրա-Մայր շնչերակ,գրադացիա-հետզհետե կատարվող՝ տեղի ունեցող, դակտիլ-փակոս տե՛ս հրեշտակախոտ տե՛ս ակքան բեկրենի, բախշի-ժողովրդական պոետ-ասացող Ուզբեկստանում, բալլադ-Քնարական փոքրիկ վիպերգ,

2․ Ընտրել որևէ տերմինին համապատասխան ստեղծագործություն, տեղադրել բլոգում, վերլուծել։

Բալլադ-

ԲԱԼԼԱԴ

Ասում են, իբրև, խարույկի վրա

Ջահել ըմբոստի մի սիրտ են այրել,

Ասում են, իբրև, մոխիրը նրա

Խարույկից հանել ու մորն են տարել,

Մայրը լացել է այն մոխրի վրա,

Ու երբ արցունքն է ընկել այն մոխրին`

Կենդանացել է զավակը նրա…

Рубрика: Գրականություն

ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԱՍՏՂԵՐԸ

Հեյզել Գրեյս Լանկաստերի հիվանդությունը կրծքագեղձի քաղցկեղ է՝ թոքերի մետաստազներով, որը ախտորոշվել է 13 տարի անց։ Այն պատճառով, որ հիվանդությունն այժմ բացակայում է և չի զարգանում, աղջիկն իրեն երջանիկ չի զգում։ Մի պահ մի խումբ կողմնակիցներ՝ Հեյզելը, ազդանշան տվեց Օգոստոս Ուոթերսոմ շոգենավին, որը վեց ամիս տառապում էր օստեոսարկոմայով, և որ նրան պետք է անդամահատեն ոտքը և դնեն պատգարակ։ Ինչպես Հեյզելի դեպքում, Խեցգետինը մահացավ օգոստոսին: Չէ՞ որ շոգենավով աղջիկը հին լուրեր է ստանում, ինչպես բոլորը, տաքարյուն ու հոգատար, որ պատրաստ է մոտենալ իրեն (այո, նա էլ է կարողանում բարկանալ), բայց ժամանակի ընթացքում բոլորին դուր կգա։ Ծխականները համաձայն են, որ Օգոստոսն ու Հեյզելը Ամստերդամում էին հանդիպելու գրող Պիտեր վան Հաթենի՝ աղջիկների մասին վեպի հեղինակի հետ, ով այս խորհուրդը կարդալուց հետո Օգոստոսին գրել է նաև Ամստերդամի հրաշալի օրեր։ Մինչ նրանք կհավաքվեին, Օգյուստը, ով Հեյզելին մենակ թողեց, խոստովանեց, որ ինքը քաղցկեղով հիվանդ է, և որ հիվանդանոցում արդեն իմացել է, թե ինչպես են Հեսելին այրել։ Տուն վերադառնալիս զույգի ինքնագնահատականը չէր կարող չնկատել, և երբ նրանք բավական երկար ապրեցին, նա կրկնեց իր լացը, որին ներկա էին Հեյզելը և նրա մյուս ընկերները: Օգոստոսը շուտով մահանում է։ Փիթեր վան Հաութենը մոտենում է նրան և Հեյզելին նամակ է տալիս, մինչդեռ Հեյզելը, հաշվի առնելով օգոստոսի մահը և ամբողջ Վան Հաթենը, չի ցանկանում գրողից լսել։ Բայց ես գիտեի, որ այն նամակը, որը նա թողել էր Օգոստոսի մահից առաջ, կկարդա նրա կողմից։

ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԱՍՏՂԵՐԸ (2014) ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԷՐ

  • Ֆիլմի նկարահանումների ժամանակ Նաթ Վուլֆը հատուկ կոնտակտային ոսպնյակներ է կրել, որոնք մեծապես խաթարել են նրա տեսողությունը։
  • Հարցազրույցներից մեկում Անսել Էլգորտն ասել է, որ պետք է կարդա ոչ միայն սցենարը, այլ նաև օրիգինալ վեպը, քանի որ վախենում էր բարկացնել իր ընկերուհուն՝ Շեյլին Վուդլիին։
  • Գրքում Հեյզելը սկզբում սկսել է հետաքրքրվել Գասով, քանի որ նա հիշեցրել է իր նախկին ընկերուհու մասին, ով մահացել է գլխուղեղի ուռուցքից, սակայն ֆիլմում չի նշվում հերոսի նախկին հարաբերությունները։
  • Նաթ Վուլֆը մարմնավորում է Ջոն Գրինի մեկ այլ կերպար 2015 թվականի «Թղթե քաղաքներ» ֆիլմում:
  • Ի սկզբանե գրող Ջոն Գրինը ցանկանում էր հրավիրել Մեյ Ուիթմենին Հեյզելի դերի համար։
  • Գուսի սենյակում ցուցանակ կա, որը զգուշացնում է կովի հետ հնարավոր բախման մասին: Սա հղում է Ջոն Գրինի մեկ այլ վեպի, որը կոչվում է «Թղթե քաղաքներ», որտեղ հերոսները գրեթե տապալում են կովին:
  • Նաթ Վուլֆը և ռեժիսոր Ջոշ Բունը նախկինում միասին աշխատել են Stuck in Love-ի նկարահանման հրապարակում:
  • Ե՛վ դերասան Վիլեմ Դաֆոն, և՛ նրա կերպար Փիթեր Վան Հաութենը հոլանդական անուններով ամերիկացիներ են։
  • Ձվեր նետելու տեսարանում դուք կարող եք տեսնել «Eaton Road» փողոցի անունով ցուցանակ, որը կարող է հղում լինել «Divergent» ֆիլմին, որտեղ պատկերված է Թոբիաս Իթոն անունով կերպարը:
  • Խաղասենյակում դուք կարող եք տեսնել Nickelodeon-ի տարբեր շոուների պաստառներ, մինչդեռ Նաթ Վուլֆը նկարահանվել է «Մերկ եղբայրներ» անունով մեկում:
  • 2012 թվականին ֆիլմի սցենարն ընդգրկվել է հանրահայտ «Սև ցուցակում»՝ ամենաակնառու չզտված սցենարների ամենամյա ցանկում։
  • Ֆիլմի սկզբում Հեյզելը դիտում է X-Files սերիալի մի դրվագ, որը կոչվում է «Hollywood A.D.»:
  • 2002 թվականին Վիլեմ Դեֆոն մարմնավորել է չարագործին, իսկ Շեյլին Վուդլին՝ Մերի Ջեյն Ուոթսոնի դերը «Զարմանալի սարդ-մարդը. բարձր լարման» ֆիլմում, սակայն վերջին կտրվածքի ժամանակ նրա տեսարանները հեռացվել են:
    «Այն շապիկը, որը Հեյզելը կրում է Գուսի մահվան գիշերը, նույն վերնաշապիկն է, որ Գասը հագնում էր, երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին:
Рубрика: Գրականություն

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով


Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի 7լեզու: Մինչդեռ կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելուաղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜: Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը: Ինտելիգենտությունը ունակություն է ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։


Առաջադրանքներ
Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Այո, համաձայն եմ: Ինտելեգենտ մարդը իմ համար հարգում է դիմացինից և շրջապատին: Իսկ իմ թվարկվածը կան չունի մարդու գիտելիքների չափի հետ: 
Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, « Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ»։

ինտելեգենտ մարդը շրջապատող մարդկան և բնությանը հարգալից և ըմբռնումով մոտեցում ցուցաբերողն է: 


Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Արծում եմ որ նա նույնպես ինտելեգենտ մարդ է, քանի որ ամեն ինչ ներկայացնում է շատ ճիշտ:


Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։

Ամենը գեղեցկանում է քեզնով

Ե․ Արտահայտիր մտքերդ՝ քո պատկերացրած ինտիլիգենտ մարդու մասին։

Ինտելեգենտ լինելու համար կարևոր է նաև ունենալ խելք: Խելացի մարդը, ով գիտակցում է իր սխալ արարմունքները հասկանում է, որ բնությունը պետք է հարգել ինչպես և մարդկանց: Ինտելեգենտ մարը պետք է հասկանա, որ բոլոր իր ճիշտ քայլերով իր կյանքը դարձնում է ավելի մաքուր և գեղեցիկ: Մարդկանց հետ ճիշտ շբումը, բնությունը մաքուր պահելը, չչարաշահելը ալկոլում և ծխախոտում, չհայհոյելը առաջնային գեղեցկացնում է հենց նրան:

Рубрика: Գրականություն

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով
Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի 7լեզու: Մինչդեռ կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելուաղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜: Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը: Ինտելիգենտությունը ունակություն է ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։
Առաջադրանքներ
Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Այո ես միանշանակ համաձայն եմ հեղինակի հետ։ Հեղինակը այս խոսքերով ցանկանում էր ասել որ կապ չունի թե մարդ որտեղ է սովորել քանի լեզու գիտի, մարդ կարող է ոչ մի տեղ սովորած չլինել, բայց լինել ավելի ինտելիգենտ քան մնացածը։


Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, « Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ»։

Նա ցանկանում էր ասել, եթե նույնիսկ մարդ կարողանում է կառավարել իր հույզերը դա էլ է ինտելեգենտություն։


Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Ըստ իր արտահայտած մտքերի մենք կարող ենք հասկանել, որ նա շատ ինտելիգենտ անձնավորություն է եղել, նա եթե ինտելիգենտ չլիներ նա այս խոսքերի իմաստը չէր հասկանա և հետև աբար չէր արտահայտի այս մտքերը։


Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։

<<Ինտելեկտ այն չէ, ինչ դուք կարծում եք>>

Ե․ Արտահայտիր մտքերդ՝ քո պատկերացրած ինտիլիգենտ մարդու մասին։

Ինտելեկտը համալսարաներ և դպրոցներ ավարտելով չես կարող ձեռք բերել։

Рубрика: Գրականություն

Քիթը: Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

1.  Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

Իմ կարծիքով նա այդ իր արարքով ցանկանում էր ասել, որ ընկերները պետք է ներողամիտ լինեն միյուս ընկերոջ նկատատմամբ և պետք չէ մարդուն միայնակ թողնել իր թերության պատճառով։

Рубрика: Գրականություն

Դանիել Վարուժան «Ցորյանի ծովեր» բանաստեղծությունը կարդալ, քննարկել պատկերները։

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

1․ Բացատրել անհասկանալի բառերը։

Աղորին-ցորենը աղալու տեղ

մոլեգին-ուժեղ

փրփրագին-փրփուր

2․ Դուրս գրել ամենից տպավորիչ պատկերը։

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

3․Ի՞նչ գիտես հացի պաշտամունքի մասին։

Ես գիտեմ, որ հացը սրբություն է։ Հացը չի կարելի գցել գետնին, չի կարեկի գցել աղբամանը, իսկ եթե պատահաբար ընկել է հացը գետնին, ապա պետք է համբուրել և դնել սեղանին։

4․Բանաստեղծությունը սովորիր անգիր, ձայնագրիր, տեղադրիր բլոգում։