Рубрика: Ճամբար

Արատեսում

Այս ձմռանը ինչպես միշտ այցելեցի Արատես: Արատեսում ձմեռը իհարկե հեքիաթային էր և զարմացնող: Այդ երեք օրերն այնպես անցան, որ նույնիսկ չնկատեցի։ Ամեն ինչ հրաշալի էր, հատկապես ձմեռը և ձմեռային բազմազան խաղերն ու զվարճանքները, սակայն ամենամեծ ձեռքբերումս համարում եմ նոր ծանոթությունները, զգացմունքներն ու զգացողությունները։ Շատ հետաքրքիր ու հաճելի խումբ էր ձևավորվել՝ այնպես, որ մի վայրկյան անգամ չեմ ձանձրացել։ Արատեսը կանգ չի առնում… նորից ու նորից մեզ զարմացնում է իր բնությամբ ու փոխանցած լիցքերով: Չեմ համբերում, թե երբ նորից կայցելեմ։

Оставьте комментарий